Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլի C լիգայի 6-րդ խմբում։ Չորրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում 0:6 հաշվով պարտվեց Բելառուսի հավաքականին։ Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձան Վերոնիկա Ասատրյանը և Ալինա Պողոսյանը։ Հայաստանի հավաքականը 1 միավորով վերջին տեղը գրավեց խմբում։ Բելառուսը 9 միավորով հաղթեց խմբում, իսկ Ղազախստանը 7 …

