Ոսկե ներքնազգեստի լուսանկարը կեղծ է․ Իրաքում  ձերբակալվածների մասին լուրը հաստատվում է, պատգամավորի տանը միլիոններ ու 27 կգ ոսկի գտնելու պնդումը՝ ոչ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Հայկական մեդիայում տարածվում է պնդում, թե Իրաքում հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի շրջանակում խուզարկություն է իրականացվել խորհրդարանի պատգամավոր Հինդ ալ Աբբասիի տանը։  Ըստ թուրքական Haberler-ի՝ խուզարկության ընթացքում պատգամավորի տանը հայտնաբերվել է 57 մլն դոլար կանխիկ գումար և 27 կգ ոսկի։ Նույն հրապարակման համաձայն՝ իրավապահները, բացի գաղտնի թաքստոցներից, հայտնաբերել են նաև ամբողջությամբ ոսկուց պատրաստված ներքնազգեստ։

Factor TV-ն ստուգել է այս պնդումները և պարզել, որ դրանցից ոչ բոլորն են հաստատվում։

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից AP-ն և Al Jazeera-ն, հղում անելով Իրաքի պետական Iraqi News Agency գործակալությանը, հայտնել են, որ Իրաքում կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվել են տասնյակ քաղաքական պաշտոնյաներ։ Ըստ այդ հրապարակումների՝ ձերբակալությունները կապված են նախորդ ամիս կալանավորված նավթի նախկին փոխնախարար Ադնան ալ-Ջումեյլիի ցուցմունքների հետ։

Այս լրատվամիջոցները հայտնում են որ կոռուպցիոն գործի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 47 մարդ։ Հրապարակվել է 15 ձերբակալվածի անուն, որոնց թվում են 12 գործող պատգամավոր, մեկ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Մոհամեդ Շիա ալ-Սուդանիի նախկին խորհրդականը, ինչպես նաև` Նավթի նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա։

Ձերբակալվածների ցանկում կա նաև Հինդ ալ Աբբասիի անունը, սակայն նրա տանը 57 մլն դոլար կանխիկ գումար, 27 կգ ոսկի և ամբողջությամբ ոսկուց պատրաստված ներքնազգեստ հայտնաբերելու մասին պնդումը պաշտոնական կամ վստահելի աղբյուրներով չի հաստատվում։ Այս դետալները չեն հանդիպում AP-ի, Al Jazeera-ի, Al-Monitor-ի, ինչպես նաև Իրաքի պետական գործակալությանը հղվող արաբական աղբյուրների հրապարակումներում։

Իսկ ներքնազգեստի շրջանառվող նկարը դեռ այս տարվա հունվարի 7-ին հրապարակվել է X-ում և բոլորովին այլ կոնտեքստում։ Բացի այդ, Hive Moderation գործիքը, որ հայտնաբերում է պատկերների՝ արհեստական բանականությամբ գեներացված լինելը, գնահատում է, որ լուսանկարի՝ AI-ի օգնությամբ ստեղծված լինելու հավանականությունը կազմում է 99,2%։ 

Այսպիսով՝ Իրաքում հակակոռուպցիոն գործողության և ձերբակալվածների մասին տեղեկությունները հաստատվում են։ Սակայն պատգամավորի տանը 57 մլն դոլար, 27 կգ ոսկու մասին տեղեկությունները չեն հաստատվում, իսկ ոսկուց պատրաստված ներքնազգեստի լուսանկարը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։

Մարիա Խաչատրյան