Մենք ոչ մի սխալ թիվ մուտք արած չունենք. ԿԸՀ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի շրջանակներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ պաշտպանելով հրապարակված թվերի արժանահավատությունը և ընտրական ինստիտուտի հեղինակությունը։

ԿԸՀ ներկայացուցիչը շեշտեց, որ հակառակ հնչող պնդումներին, հանձնաժողովի արձանագրած թվերը «լատենտ» չեն, այլ «կոնստանտ» են։

Նա հիշեցրեց, որ բոլոր վերջնական տվյալները հասանելի են ԿԸՀ պաշտոնական կայքում դեռևս հունիսի 14-ից։ Որպես ապացույց՝ նա վկայակոչեց դատարանում իրականացված փորձարարական գործողությունը, երբ պատահականության սկզբունքով բացված պարկի քվեաթերթիկների հաշվարկը համընկել էր պաշտոնական տվյալների հետ։

«Եղե՞լ են մուտքագրման սխալներ։ Իհարկե՛ եղել են։ Այդ մարդիկ, որ աշխատել են 30 և ավելի ժամ՝ լարված, հոգնած, կարո՞ղ էին նրանք սխալներ անել։ Իհարկե՛ կարող էին սխալներ անել։ Եվ շատ չարչրկվեց թեման, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայները չորս տեղամասի հաշվարկով սխալ են մուտքագրվել։ Ես ավելին ասեմ՝ ոչ միայն «Բարգավաճ Հայաստանը», այլ նաև բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերի համար սխալ են մուտքագրվել։ 18 ուժերին մուտքագրելիս մուտքագրողը պարզապես շփոթել է մի տող վերև և ներքև։ Եթե մենք վերցնենք նայենք նախնական և վերջնական աղյուսակավորումը, կտեսնենք, որ այդ տեղամասերում բոլոր կուսակցությունների թվերը այնտեղ սխալ են՝ մի տող շփոթելու պատճառով։ Եվ այնպես է ստացվել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և՛ նախորդող, և՛ հաջորդող համարի քվեաթերթիկն ունեցող կուսակցությունը գոնե այդ տեղամասում ավելի պակաս ձայն է ստացել, քան «Բարգավաճ Հայաստանը», և նրանց բաժին է ընկել ավելի պակաս թիվ այս առումով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունել է այդ սխալը, երեկ մի քանի անգամ ասացին, որ ընդունել են։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների նկատմամբ եղե՞լ է վերաբերմունք։ Այո՛, եղել է, եղել է հատկապես ուշադրական վերաբերմունք, որովհետև մենք գիտակցել ենք, թե ինչ կարևոր է թվերի ճիշտ ամփոփումը»,- ասաց Սմբատյանը։

Ելույթում առանձնակի կարևորվեց այն փաստը, որ քվեների հաշվարկին մասնակցել է շուրջ 16 հազար քաղաքացի, որոնցից 8 հազարը եղել են ընդդիմության ներկայացուցիչներ։

«Նրանք 14 ժամվա ընթացքում ամփոփել են մեկուկես միլիոն քվեաթերթիկները՝ արձանագրելով դրանք առնվազն չորս օրինակով»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ տեղամասերում տրամադրվել են բազմաթիվ քաղվածքներ բոլոր ներկա գտնվող վստահված անձանց։

Ըստ ներկայացված տվյալների՝ վերահաշվարկ է իրականացվել 637 տեղամասերում (հանրապետության տեղամասերի 32%-ը, Երևանում՝ 67%-ը)։ ԿԸՀ ներկայացուցիչը շեշտեց, որ այդ գործընթացին մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր դիմումատուների վստահված անձինք։ Որպես բացառիկ թափանցիկության օրինակ՝ նա պատմեց մի դրվագ, երբ ինքը և ԿԸՀ նախագահը անձամբ են զբաղվել մեկ վիճարկվող քվեաթերթիկի ճշգրտման հարցով՝ կապ հաստատելով տեղամասային հանձնաժողովի հետ։

Ելույթի վերջնամասում Սմբատյանը կոչ արեց զերծ մնալ ընտրական ինստիտուտը վարկաբեկելուց։ Նա նշեց, որ ներկայիս Ընտրական օրենսգիրքն իր խստագույն վերահսկողական գործիքակազմով բոլորի ձեռքբերումն է։

«Այստեղ մեղադրվում է ոչ թե յոթ հոգի, այլ մի ամբողջ ինստիտուտ։ Մի՛ վարկաբեկեք այն, ինչը ստեղծվել է տարիների աշխատանքով և հնարավորություն է տալիս այսօր դատարանում վերլուծել յուրաքանչյուր թիվ»,- եզրափակեց ԿԸՀ ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։