Դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ իշխող քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա անդրադարձավ դիմող կողմերի բոլոր հիմնական պնդումներին՝ վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ընտրակաշառքի և ատելության խոսքի վերաբերյալ մեղադրանքներին։ Պատասխանելով վարչական ռեսուրսի չարաշահման մեղադրանքներին՝ բանախոսը նշեց, որ դիմողները փորձում են կառավարության բնականոն աշխատանքը ներկայացնել որպես խախտում։

«Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Բայց երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է կառավարության բնականոն գործունեությունը։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը՝ դադարեցնե՞ր իր գործունեությունը, չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Օրինակ՝ չշարունակե՞ր առողջապահության համընդհանուր ապահովագրության տարիներ տևած ռեֆորմը, չշարունակե՞ր սոցիալական միջոցառումների իրականացումը, չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները։ Եթե սա է դիմողների չափանիշը, ապա յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետությունը պետք է պարզապես դադարի կառավարել երկիրը»,- ասաց նախարարը։

Գալյանն իր ելույթում անդրադարձ կատարեց հաղթանակի վերաբերյալ հայտարարությունների ժամկետներին։ Իշխանության ներկայացուցիչը հիշեցրեց, որ մինչ վարչապետը գիշերվա ժամը 2-ին էր հայտարարել հաղթանակի մասին, ընդդիմադիր որոշ ուժեր դա արել էին դեռ ժամը 20:00-ին․

«Դիմողների քաղաքական դաշտի ներկայացուցիչները դեռևս ժամը 20:00-ի սահմաններում արդեն հայտարարել էին իրենց հաղթանակի մասին։ Մենք հաշվել էինք քվեարկողների ձայները։ Դիմողներն ի՞նչն էին հաշվել քվեարկության ավարտից անմիջապես հետո, երբ ձայներն ուղղակի ֆիզիկապես ժամը 20:00-ի դրությամբ հնարավոր չէր հաշվել։ Ի՞նչն էին հաշվել, որ ասում էին՝ հաղթել ենք։ Ես կարող եմ հայտարարություն անել, որ հաշվել էին  ենթադրաբար բաժանված կաշառքի չափը։ Ինչո՞ւ է սա կարևոր շեշտադրել, որովհետև ցույց է տալիս ընտրությունների արդյունքի վրա ազդելու իրական փորձը ու ժողովրդի կողմից դրա հաղթահարման փաստը»։

Անդրադառնալով քարոզարշավի ծախսերին՝ Գալյանը պնդեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը եղել է ամենաթափանցիկը՝ հայտարարագրելով ամենաշատ ծախսերը։ Նա նաև քննադատեց այն դիմումատուներին, որոնք կուսակցություն են դարձել ընտրությունների նախաշեմին՝ ֆինանսական վերահսկողությունից խուսափելու նպատակով․ «Հատկանշական է, որ ֆինանսավորման թափանցիկության խնդիր բարձրացնում է նաև այն դիմումատուն, որը կուսակցություն գրանցել է ընտրությունների նախաշեմին, իսկ մինչ այդ ունեցել է շարժման կարգավիճակ։ Ինչո՞ւ՝ որ խուսափի կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգավորումներին ենթարկվելուց։ Հարց՝ ո՞վ է փորձել ազդել ընտրության արդյունքի վրա։ Պատասխանը պարզ է, իսկ արդյունքն այն է, որ ժողովուրդը հաղթահարել է այդ փորձը»։

ՔՊ ներկայացուցիչը հերքեց նաև իրավապահ մարմինների կողմից քաղաքական թիրախավորման մեղադրանքները։ Ըստ նրա՝ ոստիկանությունն ու քննչական մարմինները պարզապես կատարել են իրենց պարտքը՝ բացահայտելով ընտրակաշառքի սխեմաները։

«Ընդդիմությունը դժգոհում է, որ զրկվել է ընտրությունների վրա ազդելու հնարավորությունից, բայց դա արվել է հանուն օրինականության»,- ասաց Գալյանը”

Ելույթի ավարտին նա վերահաստատեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք չկա, քանի որ դիմողների ներկայացրածը ոչ թե ապացուցված փաստեր են, այլ սուբյեկտիվ ենթադրություններ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։