«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի համար բնակության ցենզ սահմանելու գաղափարը կարող է իրավաչափ նպատակ հետապնդել, սակայն ներկայացված նախագիծը պահանջում է խորքային սահմանադրաիրավական և մասնագիտական քննարկում։ Առաքելությունը հատկապես խնդրահարույց է համարում գործող Սահմանադրության պայմաններում ընտրական իրավունքի իրացման լրացուցիչ պայման սահմանելը՝ ընդգծելով, որ նման կարգավորումները պետք է քննարկվեն նաև սահմանադրական փոփոխությունների …

