Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Ախալքալաքի կայարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փորձարկման ռեժիմով գործում է 2017 թվականից, սակայն նախագծի պաշտոնական գործարկումը նախատեսված է հունիսի 2-ին։ Գծի ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է, որից 213-ը՝ Վրաստանում։ Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից տրամադրված 775 միլիոն …

