Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Լուրեր

17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության անկախության վերահաստատումից չորս տարի անց՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Այս մասին գրառում է կատարել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Այս օրն առիթ է վերարժևորելու յուրաքանչյուրիս դերը սահմանադրական արժեքների պահպանման և դրանց գործնական իրացման գործում։ Արդարադատության համակարգի առաջնահերթ խնդիրն է նպաստել, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու երաշխիքները լինեն ոչ միայն հռչակված, այլև իրական և հասանելի յուրաքանչյուր մարդու համար։

Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը՝ այն կանոնների և սկզբունքների ընտրությունը, որոնց հիման վրա ապրում, համագործակցում և կազմակերպում ենք մեր հանրային կյանքը։

Այն մեծ առաքելություն ունի ձևավորելու ոչ միայն պատասխանատու պետություն, այլև պատասխանատու հասարակություն, որտեղ իրավունքի նկատմամբ հարգանքը, փոխադարձ վստահությունն ու հանրային պատասխանատվությունը դառնում են համակեցության բնական հիմք։

Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»,-նշել է նա: