Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Յուրի Ուշակովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Հեռախոսազրույցը սկսվել է նրանով, որ Վլադիմիր Պուտինը անձամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ անկախության առթիվ՝ հիշեցնելով ԱՄՆ պետականության կայացման գործում Ռուսաստանի ունեցած ներդրման մասին։ Նախագահները նշել են նաև ընդհանուր պատմական էջերի պահպանման կարևորությունը։ Հատկապես ընդգծվել է, որ երկու ժողովուրդները երբեք չեն մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների դաշնակցային հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուշակովը, որի խոսքերը փոխանցել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նա հայտնել է, որ նախագահների զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։ Նախագահները քննարկել են ուկրաինական կարգավորման թեման, այդ թվում՝ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի սպասվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

ԱՄՆ նախագահը, ըստ հաղորդման, կրկին հաստատել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։ Նրա հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, կշարունակեն միջնորդական ջանքերը։

Ռուսական կողմը կրկին ընդգծել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրելիությունը՝ հաշվի առնելով իր սկզբունքային մոտեցումները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Իրանի շուրջ իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի հիման վրա ընթացող բանակցությունները թույլ կտան գտնել երկարաժամկետ և փոխընդունելի լուծումներ։ Ռուսաստանը հայտնել է լարվածության թուլացմանն ու տարածաշրջանի կայունացմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Երկկողմ հարաբերությունների թեմայով նախագահները նշել են ռազմական-քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում շփումների շարունակման կարևորությունը։