Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 6-ին Երկիրը կանցնի իր ուղեծրի աֆելիայի կետով՝ գտնվելով Արեգակից տարվա ընթացքում ամենամեծ հեռավորության վրա։ Այդ օրը մեր մոլորակի ուղեծրային արագությունը կհասնի տարվա նվազագույն արժեքին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Քանի որ Երկրի ուղեծիրը կատարյալ շրջանաձև չէ, այլ էլիպսաձև, մեր մոլորակը յուրաքանչյուր տարի մոտավորապես նույն ժամանակահատվածում մեկ անգամ առավելագույնս մոտենում է Արեգակին (հունվարին՝ պերիհելիում) և մեկ անգամ առավելագույնս հեռանում նրանից (հուլիսին՝ աֆելիա)։ 2026 թվականի հուլիսի 6-ին Երկիրը կլինի Արեգակից 152 093 251 կմ (կամ 1.0167 աստղագիտական միավոր) հեռավորության վրա։

Այդ օրը Երկրի ուղեծրային արագությունը կնվազի մինչև 29.27–29.29 կմ/վ, մինչդեռ պերիհելիում այն աճում է մինչև 30.27–30.29 կմ/վ։ Բացի այդ, հուլիսի 6-ին Արեգակի տեսանելի անկյունային տրամագիծը նույնպես կլինի տարվա ընթացքում ամենափոքրը։

Այդ փոփոխությունը պայմանավորված է Կեպլերի երկրորդ օրենքով, որի համաձայն մոլորակները Արեգակին ավելի մոտ գտնվելիս շարժվում են ավելի արագ, իսկ նրանից հեռանալիս՝ ավելի դանդաղ»,-նշել է Ազիզյանը։