«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները և կմասնակցի խորհրդարանի աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ այդ որոշումը կայացվել է երկու հնարավոր սցենարների քննարկումից հետո։

Կարապետյանի խոսքով՝ քննարկվել է ինչպես Ազգային ժողով չմտնելու և միայն փողոցային պայքարի տարբերակը, այնպես էլ խորհրդարանում ներկայացվածություն ունենալու տարբերակը։ Եկել են եզրակացության, որ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարը և խորհրդարանական ներկայությունը։

«Մենք չենք ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացվածության թվաքանակը և ներկայացվածությունը Ազգային ժողովում այս կազմով. սա ընտրախախտումների հետևանք է։

Եվ ուզում եմ մեր հայրենակիցներին վստահեցնել, որ մեր սկսած գործը մենք ավարտին ենք հասցնելու։ Մեր ճանապարհային քարտեզը պարզ է. Փաշինյանն առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը, նա կորցրեց սահմանադրական մեծամասնություն ստանալու հնարավորությունը։ Մենք կսկսենք մասնակցել համայնքային ընտրություններին և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը։ Ինչո՞ւ է պետք համայնքային ընտրություններին մեր մասնակցությունը. որովհետև այս ամբողջ պրոցեսների ժամանակ ընտրախախտումների մեջ նշանակալի դեր ունի համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեղային ներկայացուցիչների վարքագիծը և ճնշումները։

Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին իրենց արդար որոշման համար»,-նշել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։