Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ) չկարողացավ մեդալ նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։ Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ԵԱ-ում 25-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 355 կգ (160+195) արդյունք ու գրավեց 7-րդ տեղը։ 88 կգ քաշային կարգի մրցմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտի 361 կգ (167+194) արդյունքով դարձավ բրոնզե …

