Բաքվի դատարանը հայտնի կին իրավապաշտպանին 7,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Բաքվի դատարանը հայտնի իրավապաշտպան Նարգիզ Մուխտարովային դատապարտել է 7,5 տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որին վկայակոչում է Current time-ը։

Քննության պնդմամբ՝ նա այլ անձանց հետ դավադրության է մասնակցել՝ դոնոր կազմակերպություններից, ընդհանուր առմամբ, ավելի քան 150,000 մանաթ (ավելի քան 88,000 դոլար) ստանալու և լվանալու համար։

Մուխտարովան իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա նշել է, որ քննությանը տրամադրել է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ միջազգային բանկում իր հաշվի քաղվածքները։

«Հաշիվը պաշտոնապես բացվել է իմ անունով՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, և դրանում միջոցներ են մուտքագրվել կրթական նախագծերի շրջանակում մատուցված ծառայությունների համար։ Ես ծառայությունների մասին պայմանագիր եմ կնքել ամերիկյան Mercy Corps կազմակերպության հետ, ստացված միջոցների աղբյուրն ԱՄՆ Պետքարտուղարությունն է՝ որպես դոնոր։ Հետևաբար, փողերի լվացման մասին խոսք լինել չի կարող։ Ակնհայտ է, որ այս գործում հանցավոր գործունեություն չկա»,- ասել է նա։

Դատախազությունը նրա համար պահանջել էր 8 տարվա ազատազրկում: Փաստաբանը կարծում է, որ նրան պայմանական ազատազրկում է շնորհվել, քանի որ նրա ամուսինը՝ տնտեսագետ և «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն, ավելի վաղ դատապարտվել է ազատազրկման, իսկ նրանց փոքր երեխան միայն նրա խնամքին է։

Ֆարիդ Մեհրալիզադեն 2025 թվականի հունիսին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Abzas media-ի գործով: Նրան և մյուս մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլ բաների, մաքսանենգության, հարկերից խուսափելու և փողերի լվացման համար։ Նրանք կարծում են, որ քրեական գործը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ է, որը կապված է իրենց մասնագիտական ​​գործունեության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի