Instagram-ը և Facebook-ը կախվածություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովը Meta-ին սպառնում է տուգանքներով

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Եվրահանձնաժողովը դիմել է Meta-ին՝ փոխել իր Instagram և Facebook սոցիալական ցանցերի կախվածություն առաջացնող դիզայնը, հակառակ դեպքում կարող են տուգանքներ սահմանվել համացանցում երեխաների անվտանգության վերաբերյալ ԵՄ կանոնները խախտելու համար, գրում է Politico-ն։

ԵՄ գործադիր մարմինն ուրբաթ հրապարակել է իր եզրակացությունները «Թվային ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ հրահանգելով Meta-ին անջատել այնպիսի գործառույթներ, ինչպիսին է ավտոմատ նվագարկումը, իրականացնել արդյունավետ «էկրանային ընդմիջումներ» և փոփոխել իր առաջարկությունների ալգորիթմը, որն այժմ ուղղված է ներգրավվածությունը մեծացնելուն։

«Հանձնաժողովը կարծում է, որ Meta-ն պետք է դիզայնի փոփոխություններ կատարի ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում»,- ասվում է ԵՄ գործադիր մարմնի հայտարարության մեջ։

Meta-ի ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են ԵՄ փորձագիտական ​​խմբի կողմից հաջորդ երկուշաբթի առաջարկություն հրապարակելու նախաշեմին, որը լրացուցիչ խթան կհաղորդի սոցիալական ցանցերի հարթակներից օգտվելու համար նվազագույն տարիք սահմանելու կոչերին։

Meta-ն կարող է տուգանվել տարեկան եկամտի մինչև 6 տոկոսի չափով՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի խախտման համար, եթե չկատարի հանձնաժողովի կողմից ուրբաթ հրապարակված պահանջները։ Տեխնոլոգիական հսկան այժմ կարող է ուսումնասիրել ԵՄ գործադիր մարմնի կողմից իր դեմ հավաքված ապացույցները և ներկայացնել իր պաշտոնական պաշտպանությունը։

«Մենք համաձայն չենք այս նախնական եզրակացությունների հետ, որոնք ճշգրիտ չեն հաշվի առնում դեռահասներին պաշտպանելու համար մեր ձեռնարկած նշանակալի քայլերը»,- Politico-ին ասել է Meta-ի խոսնակ Բեն Ուոլթերսը։

Նա մատնանշել է Teen Accounts-ը, որն Instagram-ը գործարկել է 2024 թվականին։

«Սրանք ավտոմատ կերպով պաշտպանում են դեռահասներին և ծնողներին վերահսկողություն են տալիս»,- ասել է նա։

ԵՄ-ն 2024 թվականի մայիսից ի վեր հետաքննություն է անցկացնում Meta-ի հետ կապված՝ սոցիալական ցանցերի կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ։ ԵՄ գործադիր մարմինն արդեն մեղադրել է ընկերությանը մեկ այլ եզրակացության մեջ՝ 13 տարեկանից փոքր անձանց իր հարթակներից դուրս պահելու և արտաքին շահագրգիռ կողմերի համար թափանցիկություն ապահովելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ։

Հրապարակված եզրակացությունում հանձնաժողովը պարզել է, որ Meta-ն պատշաճ կերպով չի գնահատել Instagram-ի և Facebook-ի կախվածություն առաջացնող դիզայնի առաջացրած ռիսկերը, ներառյալ՝ «բարձր անհատականացված առաջարկությունները, ավտոմատ նվագարկումը և անվերջ սքրոլինգը», որոնք «սնուցում են օգտատիրոջ ցանկությունը՝ շարունակել սքրոլինգը և ուղեղը դնում «ավտոմատ  ռեժիմի» վրա՝ նպաստելով անառողջ սովորություններին և հարկադրական օգտագործմանը», ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Meta-ն բավարար միջոցներ չի ձեռնարկել այս ռիսկերը մեղմելու համար։ Ժամանակի կառավարման գործիքները հեշտությամբ անտեսվում են և «չեն հանգեցնում ծառայության օգտագործման էական կրճատման և վերահսկողության»։ Ծնողական վերահսկողությունը նաև պահանջում է, որ ծնողներն ունենան բավարար տեխնիկական փորձագիտություն և ժամանակ ու ջանքեր ներդնեն գործիքները հասկանալու համար։

Հանձնաժողովը փետրվարին արդեն նմանատիպ որոշում էր կայացրել TikTok-ի դեմ՝ պնդելով, որ այն թիրախավորել է երիտասարդ օգտատերերին կախվածություն առաջացնող դիզայնով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի