Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիան» Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երկրորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Ֆլորիանայի» ու իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դիմակայության հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիայի» ու «Ռիգայի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Վարդար» (Հյուսիսային Մակենդոնիա) – «Կուպս» (Ֆինլանդիա) …

