ԱՄՆ զինված ուժերը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով, դադարեցրել են Իրանի նավահանգիստների և ափամերձ տարածքների նկատմամբ կիրառվող ծովային շրջափակումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ։ Հրամանատարության հաղորդմամբ՝ ամերիկյան ուժերն այլևս չեն խոչընդոտում նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներից, և ծովային երթևեկությունը իրականացվում է առանց ԱՄՆ-ի սահմանափակումների։ Միևնույն ժամանակ նշվում …

