Միլիոններ՝ պետբյուջեից. ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կֆինանսավորվեն ընտրություններից հետո

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 6-ն առաջիկա հինգ տարիներին պետական ֆինանսավորում կստանան՝ ըստ իրենց քվեների համամասնության։ Տարեկան ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 717,3 մլն դրամ, որից ավելի քան 40%-ն իշխող ուժի բաժինն է։ 

Պետական ֆինանսավորում, հիշեցնենք, տրվում է այն կուսակցություններին, որոնք ստացել են առնվազն 2% ձայն։ Իսկ դաշինքները ստանում են ֆինանսավորում, եթե հաղթահարել են Ընտրական օրենսգրքով նախատեսված անցողիկ շեմը․ մինչև 3 կուսակցությունից կազմված դաշինքի համար՝ 8%, 4 և ավելի կուսակցության դաշինքի համար՝ 10%: 

Քանի որ ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 726,819 (49,7%), ապա կստանա ամենամեծ ֆինանսավորումը։ Factor.am-ը հաշվել է քաղաքական ուժերին հասանելիք պետական ֆինանսավորման չափը։ 

Ըստ այդմ՝ ՔՊ-ի գումարը տարեկան կարող է կազմել մոտ 291,7 մլն դրամ։ Սա մի փոքր ավելին է, քան նախորդ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի ստացած տարեկան ֆինանսավորումը։ 2021 թվականի ԱԺ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 688,761 քվե, և, օրինակ, 2025-ի համար ՔՊ-ի ֆինանսավորումը կազմել էր 234,7 մլն դրամ։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը, մեր հաշվարկով, պետությունից կստանա տարեկան շուրջ 194,1 մլն դրամ ֆինանսավորում, «Հայաստան» դաշինքը՝ 109 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58,3 մլն դրամ, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 33,5 մլն դրամ, և «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 30,6 մլն դրամ։

Ընտրություններին մասնակցած մնացած 12 ուժերը, որոնք ստացել են 2%-ից պակաս քվե, պետական ֆինանսավորում չեն ստանա։ Նշենք, որ դրանց թվում դաշինքներ չկան, բոլորը կուսակցություն են։ Ի դեպ, 2021-ի ԱԺ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքը (ՀՀԿ և «Հայրենիք») հավաքել էր 5,22% ձայն, սակայն չէր հաղթահարել այդ ժամանակ դաշինքների համար սահմանված 7%-ի շեմը։ Այդ պատճառով պետական ֆինանսավորում չէր ստացել, թեև ներկայացված էր խորհրդարանում՝ սահմանադրական հատուկ մեխանիզմի շնորհիվ, ըստ որի՝ Ազգային ժողովում պետք է լինի առնվազն 3 քաղաքական ուժ։

Ինչու և ինչպես է պետությունը ֆինանսավորում

Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման նպատակը որոշակի հանրային աջակցություն ունեցող և եկամտի այլ էական աղբյուրներից զուրկ կուսակցությունների կենսունակությունն ու ինքնուրույնությունը խթանելն է։ Սա սահմանված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ 

ՀՀ պետական բյուջեից հատկացվող  ֆինանսավորումը կազմված է 2 մասից՝ ընդհանուր և նպատակային։ Յուրաքանչյուր տարվա համար պետական ընդհանուր ֆինանսավորումը կուսակցություններին տրամադրվում է կիսամյակային սկզբունքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության տարեկան հաշվետվության ստուգումից հետո։ Եթե, օրինակ, տարվա ընթացքում կուսակցությունը եկամուտ է ստացել իր գույքը վարձակալության հանձնելու կամ բանկային ավանդի տոկոսների կամ իր հիմնադրած ԶԼՄ-ի գործունեության արդյունքում, ապա հաջորդ տարում կուսակցությանը տրվող պետական ֆինանսավորումը նվազեցվում է այդ եկամտի չափով։

Կուսակցությունների ֆինանսավորման չափը տարեցտարի կարող է փոփոխվել նաև այլ գործոններով պայմանավորված, օրինակ՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում սեռերի ներկայացվածության կամ մարզերում կուսակցության տարածքային ստորաբաժանումների առկայության ցուցանիշներով։

Կուսակցությունների ֆինանսավորման հաշվարկի բանաձևը սահմանված է օրենքի 26-րդ հոդվածով․

1) 2-5% ձայներ ստանալու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց;

2) 5-20% ձայներ ստանալու դեպքում՝ մինչև 5%-ի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ 5-ից մինչև 20%-ի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով;

3) 20 և ավելի տոկոս ձայներ ստանալու դեպքում՝ մինչև 5%-ի սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, 5-ից մինչև 20%-ի սահմաններում՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով, իսկ 20%-ը գերազանցող սահմաններում տրված յուրաքանչյուր ձայնի դիմաց՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի մեկ քառորդի չափով։

Քաղաքական ուժերի պետական ֆինանսավորման չափի վերջնական հաշվարկն իրականացնում է կառավարությունը։

Factor.am-ի հաշվարկը տեսական է՝ հիմնված ԿԸՀ-ի հրապարակած քաղաքական ուժերի հավաքած ձայների թվի և հաշվարկային նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) վրա։ Վերջնական գումարները կարող են տարբերվել, քանի որ օրենքը նախատեսում է նաև լրացուցիչ նպատակային ֆինանսավորման բաղադրիչներ։

 

Գայանե Խաչատրյան