Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը չեն մասնակցի իրենց գործով դատական նիստերին. միջնորդությունները բավարարվեցին

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և «Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանին հնարավորություն տրվեց չմասնակցել իրենց գործով դատական նիստերին։

Հակակոռուպցիոն դատարանում նոր դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Սարգսյանի և Բեգլարյանի գործով քննությունը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, ինչի հետևանքով Սերժ Սարգսյանի գործը կրկին վերամակագրվեց, այս անգամ այն կքննի Դադոյանը։

Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի նիստերն անցկացվեց առանց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի ներկայության. նոր փոփոխությունները թույլ են տալիս դատական նիստերն անցկացնել առանց ամբաստանյալների, եթե ներկա են նրանց պաշտպանները։ Մեղադրանքի կողմը չառարկեց, դատարանը բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում կամ կողմերից որևէ մեկի միջնորդությամբ նրանց մասնակցությունը կարող է ճանաչվել պարտադիր, և նրանք կհրավիրվեն դատարան։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի բոլոր գործերը միացվել և քննվում են մեկ վարույթով։ Նրան առաջադրվել է պետական աջակցության դիզելային վառելիքի ծրագրի շրջանակում առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների վատնում կազմակերպելու, ինչպես նաև առանձին դրվագներով կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ մեղադրանքներ։

Վերջին գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, նախկին նախագահը նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայիլ Բաղդասարովն ու նրա ընկերությունները ներգրավվեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող բիտումի գործարանի հիմնադրմանը։

Ռոզա Վարդանյան