ԵՄ երկրները Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ՝ շուրջ 9,9 միլիոն տոննա հեղուկ բնական գազ են գնել

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

2026 թվականի առաջին կեսին ԵՄ երկրները Ռուսաստանի ամենախոշոր «Ямал СПГ» գործարանից ներմուծել են ռեկորդային քանակությամբ հեղուկ բնական գազ, գրում է Meduza-ն։

Financial Times-ը, վկայակոչելով Kpler-ի տվյալներին, գրում է, որ հունվարից հունիս ԵՄ երկրները ռուսական գործարանից գնել են 9,89 միլիոն տոննա հեղուկ բնական գազ , ինչը 18%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գնված գազի արժեքը գնահատվում է մոտավորապես 6 միլիարդ եվրո։ Հիմնական գնորդներն են եղել Ֆրանսիան, Բելգիան և Իսպանիան։

ԵՄ երկրների համար երկարաժամկետ պայմանագրերով հեղուկ բնական գազ գնելու արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից: Կարճաժամկետ պայմանագրերի սահմանափակումներն արդեն ուժի մեջ են 2026 թվականի գարնանից:

«Ямал СПГ»-ն ռուսական «Նովատեկ»-ի (50,1% վերահսկիչ բաժնեմասի), ֆրանսիական Total-ի (20%), Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի (20%) և չինական «Մետաքսի ճանապարհ» հիմնադրամի (9,9%) համատեղ ձեռնարկությունն է։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խոշոր պատերազմի սկսվելուց հետո Total-ը պահպանել է իր բաժնեմասը նախագծում։ Սակայն ընկերությունը հայտարարել է, որ, հավանաբար, ստիպված կլինի դուրս գալ դրանից պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո, որոնք, ի թիվս այլ բաների, արգելում են եվրոպական ընկերություններին գնել ռուսական հեղուկ բնական գազ ԵՄ-ից դուրս վաճառքի համար։

Այս տարվա մարտին մեկնաբանելով ԵՄ-ի կողմից ռուսական հեղուկ բնական գազի ներմուծումն արգելելու որոշումը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ մատակարարումները կուղղվեն «բարեկամական» ասիական երկրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի