ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ սկսել է Երիտասարդության ազգային ինդեքսի մշակման գործընթացը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել միասնական գործիք, որը թույլ կտա գնահատել երիտասարդների իրավիճակը, բացահայտել հիմնական խնդիրները և մշակել ավելի արդյունավետ պետական քաղաքականություն։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով արդյունավետ և թիրախավորված պետական երիտասարդական քաղաքականության իրականացումը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել …

