«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից շուրջ 77 միլիոն դրամ կբռնագանձվի։ Այս գումարն այն վնասի չափն է, որը Երևան համայնքը ստիպված է եղել վճարել քաղաքացի Գոհար Ալեքսանյանին։ Դատարանի այս որոշման մասին Բեգլարյանն իմացել է կալանավայրում։

2009 թվականի նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց, Գագիկ Բեգլարյանը «Պրոմեթեյ» բժշկական կենտրոնին տվել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն։

«Շինարարությունն իրականացվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Չեն պահպանվել հեռավորությունները հարևան հողամասից, ապահովված չի եղել հրշեջ մեքենաների մոտեցումը»,- նշվում է դատարանի վճռում։

Կառուցված շենքի պատճառով հարևանությամբ գտնվող առանձնատան սեփականատեր Գոհար Ալեքսանյանը չի կարողացել վաճառել իր տունը, ինչի արդյունքում, ըստ վճռի, կրել է բաց թողնված օգուտի տեսքով վնաս։

Վարչական դատարանը նախ անվավեր է ճանաչել Բեգլարյանի տված շինթույլտվությունը, իսկ հետագայում պարտավորեցրել է քաղաքապետարանին փոխհատուցել քաղաքացուն պատճառված վնասը, որը կազմել է 76,822,643 դրամ։ Համայնքը 2023 թվականի ապրիլին ամբողջությամբ վճարել է այդ գումարը, այնուհետև դիմել դատարան՝ այն շինթույլտվություն տրամադրած քաղաքապետից՝ Գագիկ Բեգլարյանից բռնագանձելու համար․ «Դատարանը հաստատված է համարել, որ Բեգլարյանը, խմբային շահերից ելնելով և ուղղակի դիտավորությամբ, անտեսել է օրենքի պահանջը, ըստ որի՝ նման կարևորության օբյեկտների նախագծերը պետք է անցնեին համալիր փորձաքննություն, այլ ոչ թե պարզ։ Որպես համայնքի ղեկավար՝ նա պարտավոր էր մերժել շինթույլտվությունը համալիր փորձաքննության բացակայության պայմաններում»։

Վճռով արձանագրվել է Բեգլարյանի անփութությունը, քանի որ նա, իր պաշտոնին բնորոշ շրջահայացություն դրսևորելու դեպքում, պարտավոր էր կանխատեսել, որ առանց պատշաճ փորձաքննության շինթույլտվություն տրամադրելը կհանգեցնի այլոց իրավունքների խախտման։

Գագիկ Բեգլարյանի փաստաբանները ներկայացրել են մի շարք առարկություններ, որոնք դատարանը մերժել է։ Նրանք պնդում էին, որ շինթույլտվության համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվել է 2008 թվականին, երբ Բեգլարյանը դեռ քաղաքապետ չէր, և նա պարտավոր էր տալ թույլտվությունը՝ հիմնվելով արդեն իսկ առկա փաստաթղթերի վրա։ Բացի այդ, պատասխանող կողմը պնդում էր, որ հարևան առանձնատան արժեքը կնվազեր ցանկացած դեպքում, քանի որ կողքին պարզապես բազմահարկ շենք է կառուցվել, ինչը սահմանափակել է տան «գաղտնիությունը»։

Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար: Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նաև Գագիկ Բեգլարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը։ 

Ըստ 2022 թվականի մայիսի 26-ին ներկայացված հայցադիմումի՝ Դատախազությունը Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել շուրջ 16,8 միլիարդ դրամի գույք և գումար։ Հայցում ներառված են 36 անշարժ գույք Երևանում, Ծաղկաձորում և Սիսում, այդ թվում՝ բնակարաններ, առանձնատներ, առևտրային տարածքներ և հողամասեր, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Պահանջվում է բռնագանձել նաև 10 ընկերություններում ունեցած մասնակցության իրավունքները, տրամադրված փոխառությունների չվերադարձված գումարները, գույքի օգտագործումից ու վաճառքից ստացված եկամուտները և օրինական եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 3,3 միլիարդ դրամը։

Բացի այդ, 2019-ին Կառավարության գործունեության մեկ տարվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։ 

Դատարանում քննվում է նաև այս գործը․ «Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ Գագիկ Բեգլարյանը 2004-2010 թվականներին Երևանի քաղաքապետի և Կենտրոն համայնքի ղեկավարի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իր հետ փոխկապակցված անձանց միջոցով փաստացի տիրացել է Երևան համայնքին պատկանող 27 անշարժ գույքի՝ ընդհանուր 2 միլիարդ 327 միլիոն դրամ արժեքով։ Դրանց թվում է եղել նաև Կենտրոնի թիվ 140 մանկապարտեզի՝ ավելի քան 233 միլիոն դրամ գնահատված տարածքը, որը, ըստ մեղադրանքի, ձևական գործարքներով և շուկայականից անհամեմատ ցածր գնով դարձել է Բեգլարյանի փաստացի սեփականությունը»։ 

Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում Բեգլարյանն անդրադարձել է իր գույքի օրինականության վերաբերյալ գործին․ «Էս մեղադրանքներից ընդհանրապես ոչ մի բանը չեմ ընդունում»։

Նախաքննության ընթացքում պետության օգտին վերականգնվել է շուրջ 210 միլիոն դրամ, իսկ 27 գույքի վրա արգելանք է դրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան