Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Արցախի հայաթափված Շուշի քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիին։ Ադրեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը նեղ ու ընդլայնված կազմով բանակցություններ են անցկացրել, այնուհետև երկու երկրների նախագահները մամուլի համար հայտարարություններով են հանդես եկել։

Ալիևը հայտնել է, որ Սլովակիան ակտիվորեն մասնակցում է Ղարաբաղի վերականգնմանը։ Մասնավորապես, սլովակյան մի ընկերություն Ակնայի շրջանում իրականացնում է «խելացի գյուղի» նախագիծ։

Պելեգրինին հաստատել է՝ Սլովակիայի ընկերությունները մասնակցում են Ղարաբաղի զարգացման այս նոր փուլին։

«Մեր անձնական հանդիպումների ժամանակ բազմիցս քննարկել ենք Ղարաբաղը և նրա ապագա զարգացումը։ Հետևաբար, այսօր ինձ համար մեծ պատիվ է իմ պատվիրակության գործընկերների հետ միասին սեփական աչքերով տեսնել այս տարածքի զարգացման գործում ձեռք բերված հսկայական առաջընթացը։ Մենք խորապես գոհ և հպարտ ենք, որ սլովակյան ընկերությունները նույնպես մասնակցում են Ղարաբաղի զարգացման այս նոր փուլին։ Վստահ եմ, որ նրանք կշարունակեն ակտիվորեն մասնակցել Ղարաբաղում իրականացվելիք հետաքրքիր նախագծերին»,- նշել է Սլովակիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ Սլովակիայի ընկերությունները կմասնակցեն ADEX-2026 պաշտպանական ցուցահանդեսին, որը կկայանա Բաքվում սեպտեմբերին։

Այնուհետև երկու նախագահներն այցելել են Ակնա, գյուղերից մեկում ծանոթացել աշխատանքներին ու մասնակցել Միլան Ռաստիսլավ Շտեֆանիկի անվան միջնակարգ դպրոցի հիմնարկեքին, որը նախատեսված է 840 սովորողի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի