Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը Factor TV-ի եթերում խոսել է վերջին շրջանում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների, ժողովրդավարության մարտահրավերների և իշխանության գործողությունների քաղաքական ենթատեքստի մասին։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սուր բանավեճից 2 ամիս անց բժշկուհի Արփինե Սողոյանին աշխատանքից ազատելու դեպքին՝ Գայանե Աբրահամյանն այն խիստ մտահոգիչ որակեց։

«Կոնկրետ այս դեպքն իրականում շատ մտահոգիչ է, քանի որ նաև ազատման պատճառաբանությունն է բավական անհիմն, որովհետև հաստիքի կրճատում է ընդամենը տեղի ունեցել, մինչդեռ հաստիքի կրճատման համար էլ բավարար չեն հիմնավորումները, քանի որ, հատկապես ապահովագրական այս համակարգի համատեքստում, շատ ավելի մեծացել է պոլիկլինիկայի բժիշկների պահանջարկը և ծանրաբեռնվածությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ միջադեպը համընկել է իշխանության դեմ «ահաբեկչական սպառնալիք պարունակող տեսանյութի» հրապարակման հետ, և այդ առիթով վարչապետի զայրույթը թափվել է տվյալ կնոջ վրա։

Աբրահամյանը շեշտեց, որ պատերազմի հետևանքով տուժած, մասնավորապես, անհետ կորածների հարազատների զայրույթի դրսևորումներին պետք է ըմբռնումով մոտենալ․ «Զայրույթ արտահայտելու այս իրավունքը․․․ միշտ պետք է ըմբռնումով մոտենալ տվյալ անձանց զայրույթին, և որևէ կերպ այդ դեպքում ոչ միայն ձայն բարձրացնելու իրավունք չունես, եթե դու իշխանություն ես, այլ նաև դրան հետևող գործողությունների իրավունքը չունես»։

Գայանե Աբրահամյանը մտահոգիչ համարեց նաև մի շարք այլ նախաձեռնություններ, որոնք, նրա կարծիքով, կարող են սպառնալ ժողովրդավարությանը։ 

Խոսելով բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր պետական գրանցման մասին՝ նա նշեց. «Անգամ եթե մենք գաղտնիք չունենք, մենք այդ գաղտնիք չունենալու համար տալիս ենք մեր համաձայնությունը։ Այս դեպքում մենք այդ համաձայնությունը չենք տվել»։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակներով, արդարացված չէ։

Աբրահամյանի գնահատմամբ՝ հետընտրական գործընթացները վկայում են, որ իշխանության վերարտադրությունն ավելի է բարդացել, ինչն էլ, իր հերթին, բարդացնելու է հետագա գործողությունները։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին՝ Աբրահամյանը ենթադրեց, որ վերջինս քաղաքական դաշտ է վերադարձել ոչ իր կամքով։

«Վստահ եմ, որ Ծառուկյանը կուզենար Սամվել Ալեքսանյանի նման ունենալ ազատություն իր բիզնեսն իրականացնելու և վայելելու իր, այսպես ասած, ծերությունը։ Վստահաբար եղել է արտաքին ազդակ, և այս դեպքում մենք հասկանում ենք, որ այդ արտաքին ազդակը որտեղից է եղել՝ Լուկաշենկո-Պուտին համագործակցությամբ»,- նշեց նա։

Աբրահամյանի կարծիքով, եթե իշխանությունը փորձում է չեզոքացնել ռուսական ազդեցությունը հակաժողովրդավարական քայլերով, դա վտանգավոր է։ Նա նաև կասկած հայտնեց, որ իշխանության գործողությունները կհանգեցնեն ցանկալի արդյունքի։

Խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական ճնշումների մասին՝ Գայանե Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ դրանք կարող են ունենալ հակառակ ազդեցությունը։

«Այդ ճնշումները չեն կարող ներսում այնպիսի ալիք բարձրացնել, որ դա իսկապես դառնա իշխանության փոփոխության պատճառ, որովհետև նաև հասարակությունը շատ լավ հասկանում է Ռուսաստանից եկող վտանգները։ Որքան մեծանա այդ ճնշումը, այնքան մեծանալու է հակազդեցությունը, որովհետև մարդիկ արդեն շատ լավ հասկանում են, որ այո, միևնույն է, ապատեղեկատվության ազդեցությունը բավական մեծ է, բայց մյուս կողմից նաև հասկանում են, որ սովորաբար այդ ազդեցության գործիքը՝ ճնշումը, չափ ունի։ Եթե դու չափն անցնում ես, դա միշտ շատ ավելի ուժեղ հակազդեցություն է առաջացնում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան