Ըստ էության, անվավեր քվեաթերթիկները դրանք ևս ընտրողի կամքն են։ Այս մասին Սահմանադրական դատարանում հայտարարեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Այսինքն՝ թե ինչ պատճառով է անվավեր, դա՝ այդ պատճառը, ևս ընտրողի կամքն է։ Եվ այն հանգամանքը, որ 637 տեղամասերի վերահաշվարկի արդյունքում որոշակի անվավեր քվեաթերթիկներ այնուամենայնիվ գնահատվել են վավեր, դա արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների գնահատողական …

