Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 21:10
Հայ-կանադական քաղաքական խորհրդակցություններ՝ Օտտավայում
22.07.2026 | 21:00
Բացառում եմ՝ բժշկական կենտրոնի որևէ ղեկավար պարտադրած լինի ՔՊ-ին ընտրել․ խնդրում եմ՝ դիմեք իրավապահներին․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:52
Սյունիքում գայլերի հարձակումներն ու Վայոց ձորում արջերի ակտիվությունը՝ ՇՄՆ-ի քննարկման առանցքում
22.07.2026 | 20:44
Թրամփը սպառնում է «կամուրջ կամ էլեկտրակայան քանդել»՝ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից յուրաքանչյուր նավի հարվածելու դիմաց
22.07.2026 | 20:35
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
22.07.2026 | 20:23
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
22.07.2026 | 20:15
Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 20:07
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործով հուլիսի 24-ին դատական նիստ է նշանակվել
Բոլորը

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի։ Շուրջ 4 ժամ քննելուց հետո ԿԸՀ-ը վերադարձրեց Դատախազության միջնորդությունը, որով պահանջում էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Կարապետյանին զրկել ազատությունից:

«Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»,- ասաց Արամ Վարդևանյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասում է՝ կալանքի միջնորդությունը վերադարձնելը տվյալ դեպքում համարժեք է մերժման։ Միաժամանակ, ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու՝ Դատախազության միջնորդությանը։

«Անձեռնմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու և չազատազրկվելու: Մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ստացել են»,- ընդգծեց Վարդևանյանը։

9-րդ գումարման պատգամավորները գրանցվեցին և մանդատներ ստացան երեկ՝ ԿԸՀ համապատասխան արձանագրությամբ։ Նարեկ Կարապետյանը ևս մանդատ է ստացել։ Արամ Վարդևանյանը պնդում է՝ պատգամավորի վկայական ստացած անձին չեն կարող կալանավորել։ Նա այս պնդումն անում է՝ հիմնվելով ՍԴ որոշման վրա։

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պատգամավորի թեկնածուն և պատգամավորն ունեն տարբեր իրավական կարգավիճակներ: Եթե անձն ընտրվում է և ստանձնում պատգամավորի մանդատ, նրա նկատմամբ սկսում են գործել Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության կանոնները։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, մինչդեռ, երեկ այլ կերպ էր մեկնաբանում։

«Սահմանադրական դատարանը այս միջակայքի համար, այսինքն՝ ընտրված պատգամավորի, բայց լիազորություններ չստանձնած իրավիճակում պահանջում է, որպեսզի քրեական հետապնդման հարուցումը, ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, և այդ որոշումները պիտի ընդունվեն երկու երրորդով»։

Եթե այդպես էր, ինչո՞ւ ԿԸՀ-ն վերադարձրեց Դատախազության միջնորդությունը Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։ Երեկ հակառակը պնդող Վահագն Հովակիմյանից այսօր հնարավոր չեղավ ստանալ այս հարցի պատասխանը․ նիստը, որին Նարեկ Կարապետյանը չէր մասնակցում, դռնփակ էր։

Օգոստոսի 2-ին խորհրդարանի անդրանիկ նիստն է, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է նիստին։ Հնարավո՞ր է՝ դատախազն այդ հարցով գնա ԱԺ։

«Նման հնարավորություն կա, բայց այդ մի հնարավորությունը բացառում եմ ես հիմա»,- ասաց Վարդևանյանը։

Ուշագրավն այն է, որ Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էր դեռ հուլիսի 13-ին, ԿԸՀ-ն, սակայն, այն սկսեց քննել միայն երեկ՝ պատգամավորներին մանդատներ տրամադրելուց հետո։ Այն շրջանում, երբ դեռևս Սահմանադրական դատարանը վերջնական որոշում չէր կայացրել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանալու համար, սակայն ծանրաբեռնվածության պատճառով ԿԸՀ-ն չէր քննել դիմումը, իսկ հուլիսի 8-ի նիստում որոշել էր այն վերադարձնել՝ պատճառաբանելով, որ Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, ուստի իրենք իրավասու չեն քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ինչո՞ւ այս անգամ ԿԸՀ-ն որոշեց քննել նույն միջնորդությունը՝ երեկ հարցրինք Վահագն Հովակիմյանին։

«Որպես թեկնածու պարոն Կարապետյանի իրավունքները, պարտականությունները դադարել էին, և մենք վերադարձրել էինք միջնորդությունը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին համարն է, Դատախազությունը գնահատելով, որ Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, լրամշակված միջնորդությունը կրկին ներկայացրել են, և այսօր մենք այդ միջնորդությանը կանդրադառնանք»,- բացատրել էր Հովակիմյանը։

Թե ինչ քրեական վարույթով է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չեն բացահայտում․ իրավապահ կառույցը դա համարում է նախաքննական գաղտնիք։ Արամ Վարդևանյանը, մինչդեռ, երեկ որոշ փակագծեր էր բացել։

«Փաստացի վերաբերում է մեր գործընկերոջից Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին, ըստ էության, սա է: Դրա շրջանակներին է վերաբերում:

Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Արդյո՞ք գլխավոր դատախազը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով կգնա ԱԺ՝ պարզ կդառնա մի քանի օրից, երբ տեղի կունենա խորհրդարանի անդրանիկ նիստը և պատգամավորները կստանձնեն լիազոությունները։

Օրվա վերջում դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան