43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում գտնվող «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից շուրջ 4000 քմ համայնքային տարածքի ասֆալտապատման համար պետական բյուջեից 43 մլն դրամ կհատկացվի։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Հարցն ընդգրկված է Կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սա միջազգային բարձր մակարդակի և մեծածավալ միջոցառում է, ուստի համաժողովի վայրին հարող ճանապարհներն ու տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է լինեն՝ անվտանգ, հուսալի, բարեկարգ, ներկայացուցչական տեսքով։ Այս նպատակով որոշվել է բարեկարգել և ասֆալտապատել էքսպո կենտրոնին հարակից, Երևանի համայնքային ենթակայության տակ գտնվող մոտ 4000 քմ տարածքը։

Նախատեսվում է իրականացնել երկու հիմնական աշխատանք՝ կառուցել 25 սմ հաստությամբ խճակոպճաավազային հիմք, դրա վրա տեղադրել 5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե մեկ շերտ։

Այսինքն՝ խոսքը պարզապես արդեն գոյություն ունեցող ասֆալտը նորոգելու մասին չէ։ Հիմնավորումից հետևում է, որ նախ պետք է պատրաստվի համապատասխան խճային հիմք, այնուհետև կատարվի տարածքի ասֆալտապատումը։

Նախնական հաշվարկով նշվում է՝ 1 քմ-ի 5 սմ հաստությամբ ասֆալտապատումը՝ 6500 դրամ, 1 քմ-ի 25 սմ հաստությամբ խճային հիմքը՝ 4000 դրամ։

Այս երկու աշխատանքների ընդհանուր արժեքը մեկ քառակուսի մետրի համար ստացվում է 10 500 դրամ։ 4000 քմ-ի դեպքում հաշվարկային գումարը կազմում է մոտ 42 մլն դրամ։

Սակայն նախագծով նախատեսվում է հատկացնել 43 մլն դրամ։ Ամենայն հավանականությամբ, 1 մլն դրամի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ներկայացված թվերը նախնական և մոտավոր հաշվարկներ են, հնարավոր է նաև հաշվի են առնվել լրացուցիչ, ուղեկցող կամ չնախատեսված ծախսեր։ Նշված է, որ որոշումը մշակելու պահին դեռևս՝

  • պատրաստ չեն ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը,
  • վերջնականապես հայտնի չէ աշխատանքների իրական արժեքը,
  • աշխատանքների կատարման մրցույթ չի հայտարարվել,
  • կապալառու կազմակերպություն ընտրված չէ,
  • աշխատանքների կատարման պայմանագիր չի կնքվել։

Այս պատճառով 43 մլն դրամը վերջնական պայմանագրային արժեք չէ, այլ նախնական ֆինանսական գնահատական։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական հաշվարկը ստացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելու համար։ Հետագայում պետք է պատրաստվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվեն գնումների գործընթացները, ընտրվի աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը և կնքվի պայմանագիր։

43 մլն դրամն առաջարկվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

COP17 hամաժողովը սկսվելու է 2026 թվականի հոկտեմբերի 18-ին։ Հետևաբար աշխատանքները պետք է իրականացվեն ավելի վաղ՝ հիմնականում հուլիս-սեպտեմբեր ամիսներին, այսինքն՝ տարվա երրորդ եռամսյակում։

Եվգենյա Համբարձումյան