«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում որոշում է կայացվել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել Լուսինե Բադալյանին։ Լրագրողների հետ զրույցում Բադալյանը նշեց, որ ընտրությունները խմբակցությունում անցել են թեժ և ժողովրդավարական մթնոլորտում։ Նա ընդգծեց, որ թեև նախկինում ձեռնպահ է մնացել առաջադրվելուց, այս անգամ որոշումը պայմանավորված է խմբակցությունում ոլորտային մասնագետների բացակայությամբ։ «Ես հիմա էլ չէի առաջադրվի, եթե …

