ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հայկական ապրանքների արտահանման ոլորտում առկա խնդիրներին և ԵՏՄ շրջանակներում Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումներին։

Նախարարը շեշտեց, որ ԵՏՄ օրենսդրությամբ անդամ պետությունները պարտավոր են ապահովել ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Ըստ նրա՝ եթե այս սկզբունքը խաթարվում է, նշանակում է՝ կառույցի հիմնարար սկզբունքները չեն գործում։

«Մենք ուզում ենք, որ ԵՏՄ-ն աշխատի և գործի, այլ ոչ թե լինի ՀԱՊԿ-ի նման, որը չի աշխատում»,- հայտարարեց Պապոյանը՝ ընդգծելով Հայաստանի շահագրգռվածությունը կառույցի կայացման հարցում։

Անդրադառնալով հայկական արտադրանքի որակին և դրա նկատմամբ կիրառվող սահմանափակումներին՝ նախարարը շեշտեց. «Այն ապրանքը, որը վաճառվում է ԱՄԷ-ում, Եվրամիությունում և Չինաստանում, չի կարող չվաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։ Դա պարզապես հնարավոր չէ»։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում կրավորական կեցվածք ընդունել։ «Հետևաբար, այս հարցը, երբ մենք դնում ենք ու ուզում ենք քննարկել, դա առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵՏՄ սկզբունքները կաշխատեն։ Որովհետև ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, դա ողջ ԵՏՄ-ի խնդիրն է։ Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես «մեր» կազմակերպություն, և չենք կարող որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»։

Մանրամասները՝ տեսանյութում։