Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դիտարկում է երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը, բայց բացառապես այն պայմանով, որ իր թեկնածությունը պաշտպանվի առաջին իսկ փորձից։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ իր աղբյուրներին հղումով։ Ֆոն դեր Լեյենը մտադիր է մնալ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում՝ հույսը դնելով Եվրախորհրդարանի աջակցության վրա։ Նա ցանկանում է խուսափել քաղաքական քաոսից, որը կարող է …