Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ փետրվարի 28-ին կսկսվի սենատորների հետ հանդիպմամբ, որից հետո նա կմեկնի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։ Այս մասին Европейская правда-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ Զելենսկի-Թրամփ հանդիպումը կսկսվի Վաշինգտոնի ժամանակով 11:00-ին (Կիևի ժամանակով՝ 18:00-ին) Օվալաձև աշխատասենյակում։ Վաշինգտոնի ժամանակով 13:00-ին երկու երկրների նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ …

