«Մասնագիտական փաստարկված և հիմնավորված դիտարկումները կնպաստեն բարեփոխումների արդյունավետությանը». Ժաննա Անդրեասյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը: Դաշինքի հիմնադիրներն են «Այբ» կրթական հիմնադրամը, «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը», «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը (Թումո), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Հայ կրթական հիմնարկությունը» և Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի Հայաստանի գրասենյակը (ՀԲԸՄ Հայաստան):

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հիմնադիր կառույցների հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը, ըստ նրա, կարևոր է հանրային վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

«Կարևոր է, որ կրթության ոլորտում իրականացվող գործողություններն ու բարեփոխումների բազմաշերտ գործընթացներն ունենան հանրային պատշաճ վերահսկողություն, փորձագիտական հանրույթի կողմից ներկայացված գաղափարների ու առաջարկների ներկայացման և քննարկման գործուն մեխանիզմներ:

Հանրային տիրույթում փորձագիտական խոսքի, առողջ և փաստահեն քննադատության բաց կա: Հույս ունեմ, որ դաշինքի գործունեությունը օգտակար կլինի մասնագիտական դաշտում հանրային և հրապարակային խոսույթի որակի բարելավման հարցում: Մեր նպատակն է՝ ցանկացած բարեփոխման մասին ունենալ բովանդակային, փաստարկված և հիմնավորված մասնագիտական կարծիք, որպեսզի հնչեն տարբեր դիտարկումներ, որոնք, անկասկած, անհրաժեշտ և օգտակար են բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ դաշինքը կարող է դառնալ փորձագիտական կարծիքի համախմբման միջավայր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախաձեռնված բարեփոխումները նպատակ ունեն կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնել՝ ապահովելով կրթության որակի բարձրացում:

«Այդ իսկ պատճառով կարիք կա լսելու և միասին քննարկելու առկա խնդիրները և ամենակարևորը՝ գտնելու լուծման ճիշտ ուղիներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի տնօրեն Շամամ Գյորգյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, ընդգծել է՝ հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում և սփյուռքում բարձրակարգ ու արժեքահեն համակողմանի կրթության արդար ու հավասար հասանելիության ապահովումը, կրթության իրավունքի լիարժեք իրացումն ու հայկական մրցունակ և նորարար կրթական մոդելի մշակումը:

Դաշինքի ներկայացուցիչները կարևորել են նաև կրթական համայնքի տեղական ու միջազգային հավաքական փորձառության ծառայեցումն ազգային կրթության զարգացմանը` դարձնելով հայկական կրթական համակարգը մրցունակ ամբողջ աշխարհում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնության ընդլայնման քաղաքականությունը, յուրաքանչյուր տարվա համար թիրախների սահմանումը՝ ընդգծելով, որ ներկայցված նպատակները համահունչ են նաև պետական քաղաքականության առաջնահերթություններին:

Նախարարի դիտարկմամբ՝ ամենակարևոր խնդիրներից մեկը նաև լավագույն փորձի ձևավորման և տարածման գործընթացում ներգրավված հաստատությունների աշխարհագրության ընդլայնումն է: Այս համատեքստում կարևոր է համապատասխան միջավայրի ձևավորումը:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու գործողություններն իրականացվում են որոշակի շրջանակի համար. առաջարկվող նոր ծրագրերին հիմնականում մասնակցում են նույն դպրոցները, նույն ուսուցիչներն ու աշակերտները: Օրինակ, ունենք դպրոցներ, որտեղ ուսուցիչների գերակշռող մեծամասնությունը՝ գրեթե 90%-ը, արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը, դիմել է տարակարգի ու օգտվում է վարձատրության բարձրացման տարբեր մեխանիզմներից: Բայց կան նաև դպրոցներ, որտեղ որևէ ուսուցիչ չի մասնակցել այս գործընթացներին: Սա, անկասկած, կրթական համապատասխան միջավայրի ձևավորման հետ կապված խնդիր է, որովհետև, վստահաբար, բոլոր դպրոցներում էլ կան լավ ուսուցիչներ: Ունենք նաև շատ լավ աշխատող հաստատություններ և պետք է կարողանանք գտնել այդ դպրոցների զարգացումը խթանող մեխանիզմներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նույնը վերաբերում է դպրոցներում բռնության դեպքերի կանխարգելմանը, ներառականությանը և համակարգային այլ խնդիրների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետարքրքություն ներկայացնող այլ հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող ուսուցիչների ամենամյա համաժողովների շրջանակում դաշինքի հետ համագործակցության հնարավորությունը: