Բաքվի դատարանում այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և պաշտոնյաների դեմ հարուցված շինծու գործերով առաջին դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի կազմով դատական նիստում, իբր, տրամադրվել են հայերենի թարգմանիչներ և փաստաբաններ։ Հաղորդվում է, որ ամբաստանյալների իրավունքներն ու պարտականությունները նրանց բացատրվել …

