Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Տուապսեի նավահանգիստը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասը փետրվարի լույս 26-ի գիշերը։ Ականատեսների վկայությամբ՝ թիրախը եղել է Սև ծովի ափին գտնվող Տուապսե նավահանգիստը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման մասին։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ում հայտնել է, որ Տուապսեում և Թեմրյուկի շրջանում տներ են վնասվել, սակայն տուժածներ չկան։

Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում գրում են Տուապսեի նավահանգստի վրա հարձակման մասին՝ հրապարակելով պայթյունների տեսանյութեր։ Դրանցից մեկում վնասված բնակելի շենք է երևում։

Ռուսական Telegram ալիքները հաղորդում են նաև Անապայի երկնքում պայթյունների մասին, որտեղ, ենթադրաբար, գործել են ՀՕՊ ուժերը։ Սոչիի օդանավակայանում ներդրվել է «Գորգ» պլանը, ժամանակավորապես դադարեցվել է չվերթների ընդունումն ու ուղարկումը։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին են հայտնել նաև Ղրիմի իշխանությունները։ Սև ծովում չորս անօդաչու թռչող սարք է խոցվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի