Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ռազմական ծախսերի ավելացման մասին․ նա մեկնում է Թրամփի հետ հանդիպման

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Արձագանքելով գլոբալ քաղաքականության վերջին տեղաշարժերին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկրի ռազմական ծախսերն առաջիկա երկու տարիների ընթացքում կհասնեն ՀՆԱ-ի 2,6%-ին: BBC-ի դիվանագիտական վերլուծաբանը նշում է, որ շատերը կարծում են՝ ստեղծված իրավիճակում ռազմական ծախսերի ավելացումը ՀՆԱ-ի ընդամենը 0,3%-ով չափազանց ոչ վճռական քայլ է։

Ելույթ ունենալով Համայնքների պալատում՝ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Բրիտանիայի ռազմական ծախսերը մինչև 2027 թվականը կավելանան տարեկան 13,4 միլիարդ ֆունտով կամ ՀՆԱ-ի 2,6%-ով, թեև ռազմական ծախսերի աճը կներառի նաև հետախուզական ծառայությունների ռազմական ծախսերը:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան 53,9 միլիարդ ֆունտ (75 միլիարդ դոլար) է ծախսել իր զինված ուժերի վրա:

Միևնույն ժամանակ, Սթարմերի կառավարությունը կկրճատի արտասահմանում մարդասիրական օգնության ծախսերը, և հենց այդ գումարն է ուղղվելու բանակին և նավատորմին:

Մինչև վերջերս Քիր Սթարմերը և նրա կառավարությունը խոստանում էին ավելացնել ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ի չափով մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները՝ 2029 թվականը։ Սակայն վերջին շաբաթների համաշխարհային քաղաքականության բուռն իրադարձությունները, հատկապես, Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ստիպել են Սթարմերին փոխել իր ծրագրերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը չորեքշաբթի մեկնում է Վաշինգտոն։ Անհասկանալի է՝ արդյո՞ք նրա նոր ծրագրերը կտպավորեն ԱՄՆ նախագահին. Դոնալդ Թրամփը, ի թիվս այլ բաների, վերջերս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պետք է ՀՆԱ-ի ավելի քան 5%-ը ծախսեն պաշտպանության վրա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բարձր է գնահատել Սթարմերի որոշումը՝ այն անվանելով «վստահելի գործընկերոջ կողմից ուժեղ քայլ»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի