Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, …