Սկանդալային ձայնագրության հետքերով՝ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երեկ հրապարակված սկանդալային ձայնագրություններից հետո այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները «Երևանի ավտոբուս» ՓԲԸ են գնացել։ Խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը Factor.am-ին փոխանցեց, որ որևէ մեկն իրենց չի ընդունել, ընկերության դարպասները փակ են։

«Մենք մի քանի օր առաջ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում հանդիպեցինք խոսնակի և գլխավոր ինժեների հետ, որոնք մեզ վստահեցրին, որ ավտոբուսի վարորդներին չվարելու հրահանգ չեն տվել, իրավունք էլ չունենք այդպիսի հրահանգ տալ։ Բայց, փաստորեն, ապօրինի հրահանգը եղել է, բացի այդ՝ նաև վիրավորել են ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Վիրավորելու համար պիտի պատասխան տան»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Հիշեցնենք՝ երեկ համացանցում ձայնագրություններ տարածվեցին ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին, որոնք ուղեկցվում են կոշտ ձևակերպումներով։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից և քաղաքապետարանից դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը նույնպես երեկ Factor TV-ի հետ զրույցում չէր մեկնաբանել դրանք։

Ուշագրավ է, որ մինչ այս քաղաքային իշխանությունը պնդում էր, որ վարորդներին չվարելու որևէ հրահանգ չի տրվել, միայն ասվել է, որ ուղևորներին հորդորեն վճարել ուղեվարձը։ Հրապարակված ձայնագրությունները հակասում են մինչ այս հնչած բոլոր պնդումներին։

 

Արփի Հակոբյան