«Փողը չեն մուծում, մի´ քշեք». «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն չի մեկնաբանում տարածված ձայնագրությունները

Լուրեր

13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի միջև եղած տարբեր խոսակցություններից։ Դրանց մեծ մասը վերաբերում է քաղաքացիների կողմից ուղեվարձը չվճարելու դեպքում ավտոբուսը չվարելու հրահանգին։ Factor TV-ն լսել է ձայնագրությունները, առանձնացրել դրանք։ Ներկայացնում ենք ձայնագրությունների սղագրությունը։

«Տղերքին փոխանցեք՝ հետներդ մարդիկ կան, որ ասում են՝ մի քշեք։ Վարորդներին ասեք՝ թո՛ղ չքշեն, էդ մարդիկ մեր մարդիկ են»։

«Տղերք, ուրեմն նայեք ոնց եք անում․ մենք հազար անգամ ասում ենք, ոնց որ հազար անգամ ոչ մեկ ուշադրություն չի դարձնում մեր ասածներին։ Շատ սխալ եք աշխատում, երկու դուռը միանգամից բացել չկա, հազար անգամ ասում ենք, հազար անգամ էլ նույն բանը տենում ենք։ Մի դուռը բացում եք, մտնում են, երկրորդ դուռը բացում եք՝ իջնում են, ինչքա՞ն կարելի ա նույն բանը ասել։ Ի՞նչ անենք ախպեր ջան, դրա համար իրարից հրաժարվե՞նք, հա՞, տղերք։ Էդ խոսակցությունը մեր վրա ա գալիս, չէ՞։ Մինչև էդ լավ աշխատում էիք, ախպե՛ր, հիմա խի՞ չեք աշխատում՝ երկու դուռ եք միանգամից բացում»։

«Տղե՛րք, մի հատ սաղին փոխանցեք՝ էդ վարորդները սրտացավ չեն մոտենում, հեչ պետքները չէ՝ ստանո՞ւմ են, չեն ստանո՞ւմ։ Տղե՛րք, ասեք՝ տենց չի կարելի, ապե՛, թող իրանք սրտացավ մոտենան, իրանցն ա էլի, ի՞նչ տարբերություն։ Թող ասեն՝ վճարե՛ք, իջե՛ք։ Հիմա ահագին, լիքը բողոքներ են եկել մեր տղերքի վրա, ավելորդ բացատրություններ պիտի տաք, տույժեր, կամ չգիտեմ՝ ոնց կորոշեն։ Դրա համար նկատողություն, ասե՛ք՝ թող իրանց անտարբերի պես չպահեն»։

«Տղե՛րք, սաղդ ձեր գծերին փոխանցեք՝ որ փողը չեն մուծում, մի՛ քշեք, կանգնեք ասեք՝ վճարե՛ք, թե չէ՝ չեմ քշում։ Ոչ մեկ ձրի չնստի, բոլորին փոխանցեք, տղե՛րք»։

«Տղե՛րք ջան, բարև ձեզ, Վահեն ա ձեր հետ խոսում։ Տղե՛րք ջան, ուրեմն լսեք, ցավդ տանեմ, եթե չեն վճարում, ընդհանրապես չեք քշում, չեք շարժվում տեղից, կանգնեք, մի՛ քշեք, մինչև չվճարեն։ Էն որ ստից «դռռցնում ա», վերցրե՛ք կտրոնը, նայե՛ք, որ չխաբեն ձեզ, ոչ մեկս էշ չենք, մենք ուզում ենք գնանք արդար նպատակի։ Ով «վիզ դրեց» չվճարողների դեմ, ես իրան պատասխան եմ տալիս իր աշխատանքով, եկեք պայքարենք թող վճարեն»։

«Տղե´րք ջան, ձերոնց ասեք՝ ում ավտոն ընդդիմադիր նստի, վռազ կապվեն ձեր հետ, դուք էլ մեզ ասեք արագ, իմանանք՝ ինչ ենք անում»։

Հրապարակված ձայնագրության մեջ մի հատված էլ վերաբերում է փետրվարի 20-ին ձյան առատ տեղումների ժամանակ ստեղծված իրավիճակին։

«Տղե՛րք կանգնած տեղներդ մնացեք, պիտի մաքրեն, որ գաք, չեք կարա գաք, ստեղ ավելի վատ վիճակ ա, կխփեք ավտոները կջարդեք, կմնաք ջարմի տակ, որտեղ կանգնած եք՝ ըտեղ էլ կանգնած մնացեք»։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը Factor TV-ին ասաց՝ տեսել է հրապարակումները, բայց չի մեկնաբանում։

Ուշագրավ է, որ մինչ այս «Երևանի ավտոբուս» ընկերությունը՝ քաղաքային իշխանության գլխավորությամբ, պնդում էր, որ վարորդներին չվարելու որևէ հրահանգ չի տրվել, միայն ասվել է, որ քաղաքացիներին հորդորեն վճարել ուղեվարձը։ Այսօր հրապարակված ձայնագրությունները, ստացվում է, հակասում են մինչ այս հնչած պնդմանը։

Ի դեպ, գերմանական MAN մակնիշի ավտոբուսներում վերջերս տեղադրվել են երկրորդ վալիդատորները, որպեսզի ուղևորները նաև երկրորդ դռնից մտնելիս կարողանան վճարել։ Առավոտյան և երկոյան ժամերին տրանսպորտը գերբեռնված է և քաղաքացիները  տրանսպորտ բարձրանալու հնարավորություն չեն ունենում անգամ երկրորդ կամ երրորդ դռնից: Հրապարակված ձայնագրության մեջ հնչած հրահանգը, թե երկու դռները միանգամից մի բացեք, առնվազն տրամաբանական չէ:

Ուղեվարձի 100 դրամ սակագնի թանկացումից հետո պարբերաբար են արձանագրվել դեպքեր, երբ վարորդները չեն վարել ավտոբուսը, անգամ ուղևորներին իջեցրել են չվճարելու համար: Նրանց աշխատանքային պայմանագրում այդպիսի որևէ կետ առկա չէ: Վարորդները իրավունք ունեն միայն անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել, որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չթույլատրել ուղևորավարձի առձեռն վճարում:

Արփի Հակոբյան