Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Փետրվարի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակումներն ուղղված են եղել երկրի հարավում գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ զինյալների շտաբների և զենքի պահեստների դեմ։

«Իսրայելի օդուժը հզոր հարվածներ է հասցնում Սիրիայի հարավին՝ որպես հարավային Սիրիայում խաղաղություն հաստատելու համար մեր սահմանած նոր քաղաքականության մի մաս։ Ուղերձը պարզ է՝ մենք թույլ չենք տա, որ հարավային Սիրիան դառնա հարավային Լիբանան։ Սիրիական ռեժիմի ուժերի և երկրում գործող ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած փորձ՝ հաստատվելու Սիրիայի հարավում գտնվող անվտանգության գոտում, կդիմավորվի կրակով»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Reuters-ը, վկայակոչելով տեղի բնակիչներին, անվտանգության աղբյուրներին և տեղական Syria TV հեռուստաալիքին, հայտնում է, որ Իսրայելը հարձակվել է Կիսվե քաղաքի վրա, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Դամասկոսից 20 կմ հարավ, ինչպես նաև հարավային Դարաա նահանգի վրա։ Քաղաքի վրայով թռչող ինքնաթիռների ձայներ և մի քանի պայթյուններ լսվել են նաև մայրաքաղաք Դամասկոսում։

Սիրիան ավելի վաղ դատապարտել է Իսրայելի բանակի մուտքը երկրի հարավ և պահանջել դուրս բերել այդ զորքերը։ 2024 թվականի դեկտեմբերին՝ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո, իսրայելական ցամաքային ուժերը 1973 թվականի պատերազմից հետո առաջին անգամ բացահայտորեն մտել են Սիրիայի տարածք՝ հատելով ապառազմականացված սահմանային գոտին։

Փետրվարի 23-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը չի հանդուրժի իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ներկայությունը, որը տապալել է Ասադին և նրա հետ առնչվող բոլոր ուժերին Սիրիայի հարավում, և պահանջում է տարածքի ապառազմականացում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի