Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: «Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային …

