Նամիբիայի իշխանությունները վայրի կենդանիներին կսպանեն՝ նրանց միսը տեղի բնակիչներին բաժանելու համար, գրում է The Times of India-ն։ Մասնավորապես, երկրի Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է սպանել 723 կենդանիների, այդ թվում՝ 83 փիղ, 30 գետաձի, 60 գոմեշ, 300 զեբր և անտիլոպների տարբեր տեսակներ։ Կենդանիների ոչնչացումը կիրականացվի այգիներում և հասարակական վայրերում, որտեղ, ըստ իշխանությունների, դրանց թիվը շատ է: …