Բրիտանական Anglo Asian Mining-ը նախատեսում է 2025թ․ սկսել Արցախի Կաշենի հանքի շահագործումը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը, որն Ադրբեջանում ոսկի, արծաթ և պղինձ է արդյունահանում, նախատեսում է 2025 թվականին սկսել պղնձի արտադրությունը գրավյալ Արցախի Կաշենի հանքավայրը (Բաքուն այն Դեմիրլի է անվանում)։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Նշվում է, որ ընկերության աճի ռազմավարական ծրագիրը նախատեսում է մինչև 2029 թվականը դառնալ դիվերսիֆիկացված, միջին չափի պղնձի և ոսկու արտադրող: Այդ ընթացքում պղինձը կդառնա ընկերության հիմնական արտադրանքը՝ մոտ 50,000-55,000 տոննա պղնձի համարժեքի կանխատեսվող արտադրությամբ:

Ընկերությունը ծրագրում է հասնել այս աճին՝ 2025-2029 թվականներին շահագործման հանձնելով չորս նոր հանքեր՝ Զաֆարում, Գիլարում, Խարխարում և Գարադաղում:

«Ընկերությունը ներկայում շարունակում է գնահատել Դեմիրլիի հանքարդյունաբերական ակտիվը, որը հասանելի է դարձել 2024 թվականին: Ընկերությունն ակնկալում է այս արդյունաբերական համալիրում արտադրությունը վերսկսել մինչև 2025 թվականի վերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը դեռ 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 տարածք։

Հիշեցնենք, որ 2021 թվականին ընկերությունը Ադրբեջանի հետ պայմանագիր էր կնքել նոր հանքավայրերի մշակման համար, որում ներառված են նաև Արցախի հանքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի