160 կրթաթոշակ, 3 ֆինանսավորված նախագիծ, 10 ուղեգիր Բերքլի․ ամփոփվել է Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Կրթաթոշակ 160 ուսանողի, 3 լավագույն նախագծի ֆինանսավորում և ուսանողական ծրագրի մասնակցություն Բերքլիի համալսարանում․ Ամերիաբանկն ամփոփեց  «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը։

Մրցույթը կազմակերպվել էր Ամերիաբանկի և VISA-ի կողմից։ Այն բաց էր Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար։ Նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն, պայծառ մտածելակերպով և Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ ուսանողներին։

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթին մասնակցել են այն ուսանողները, ովքեր եղել են Ամերիաբանկի VISA Student քարտապաններ։ 

36 համալսարանի ուսանողներ պայքարել են 3 մրցանակի համար՝ 

  • 160 կրթաթոշակ՝ 5 ամիս շարունակ 50,000 հազար դրամ կրթաթոշակ ստանալու հնարավորությամբ,
  • Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր,
  • «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ էր լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, ունենալ տվյալ բուհում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 65%-ը, հավաքել ամենաբարձր միավորները թեստից։ 

Նախագծի ֆինանսավորում ստանալու, Բերքլիի կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից՝ անկախ ՄՈԳ-ից: 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև այն երեք նախագծերը, որոնց հեղինակները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից։  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Ժաննա Հարությունյանն իր նախագծով նպատակ ունի տեսագրել և պահպանել ասեղնագործական 8 զարդանախշերի ստեղծման տեխնիկաները։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից Վահագն Զաքարյանի նախագծի շրջանակում նախատեսվում է մշակել բրայլյան ստեղնաշար՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Եվ վերջինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Վոլոդյա Թորոսյանի նախագիծն է, որն ուղղված է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը։

Նախագծերի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված էին տարբեր ոլորտների անկախ մասնագետներ, ինչպես նաև VISA-ի և Ամերիաբանկի ներկայացուցիչներ։ 

ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար Ամերիաբանկը 2024 թվականի հոկտեմբերին «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկել էր երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան