ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Գազայում մարտերի վերսկսմանը․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
Բոլորը

The Wall Street Journal-ին (WSJ) հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդները փետրվարին նախազգուշացրել են, որ Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները: Այս ֆոնին գրոհայինները Գազայի հատվածում վերակառուցում են ստորգետնյա թունելների ցանցը:

WSJ-ի աղբյուրները պնդում են, որ վերջին ամիսներին հարյուրավոր նոր զինյալներ են միացել ՀԱՄԱՍ-ին։ Իսրայելցի զինվորականները տեղյակ են այդ մասին, սակայն կարծում են, որ շարժմանը հասցված վնասը թույլ չի տա վերսկսել ռազմական գործողությունները, գրում է պարբերականը։

Դեռևս հունվարին WSJ-ը գրել էր, որ չնայած ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Քաթարում որոշել է շարժման առաջնորդ Յահյա Սինվարի մահից հետո անցնել կոլեկտիվ ղեկավարության, Գազայի հատվածում գրոհայինները սկսել են ինքնուրույն գործել Մուհամմեդ Սինվարի ղեկավարությամբ: Ըստ WSJ-ի՝ նա ձգտում է վերականգնել ՀԱՄԱՍ-ի ռեսուրսները՝ խմբավորման դիրքերն ամրապնդելու համար։

Վերջերս ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հայտարարությունները հակամարտության մասին տարբերվում էին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկի հայտարարությունից, որը պատրաստակամություն էր հայտնել քննարկել զինյալների զինաթափումը և խոստովանել, որ հավանության չէր արժանացնի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը, եթե իմանար հետևանքների մասին: Ավելի ուշ ղեկավարությունը հայտարարեց, որ նրա խոսքերը հանված են կոնտեքստից։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի առաջին փուլը կավարտվի մարտի 1-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի