Չաբահար նավահանգստով դեպի ՀՀ  բեռնափոխադրումներ իրականացնելու համար աշխատանքներ են տարվում իրանական ընկերությունների հետ․ ԷՆ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Չաբահար նավահանգստով դեպի Հայաստան և Հայաստանից հայկական և ոչ հայկական բեռների փոխադրումների գործընթացը կազմակերպելու նպատակով աշխատանքներ են իրականացվում թե՛ Չաբահար ազատ տնտեսական գոտու, թե՛ ծովային ու ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնող իրանական և հայկական ընկերությունների հետ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Միևնույն ժամանակ նախարարությունից փոխանցել են, որ ներկայումս հաշվարկներ են իրականացվում Չաբահար նավահանգստով բեռնափոխադրումների գների հստակեցման ուղղությամբ։

«Տնտեսական արդյունավետության ցուցանիշը հասկանալու առումով անհրաժեշտ է որոշակի քանակությամբ բեռների փոխադրումներ իրականացնել, որոնց ուղղությամբ ևս այժմ աշխատանքներ են իրականացվում»,- մանրամասնել են գերատեսչությունից։

Նախարարությունից նաև հայտնել են, որ  Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նախորդ տարի նոյեմբերի 11-14-ը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում Չաբահար նավահանգստում կայացել են հանդիպումներ նավահանգստի և համանուն ազատ տնտեսական գոտու ղեկավար կազմի հետ, որին մասնակցել են նաև բեռնափոխադրման ոլորտը ներկայացնող հայկական ընկերություններ։

«Չաբահար այցելության ընթացքում հայկական բեռնափոխադրող ընկերությունների և իրանական կազմի միջև ստորագրվել են համագործակցության փոխըմբռնման հուշագիր, որոնց շրջանակներում հայկական բեռնափոխադրող ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել Չաբահար ԱՏԳ-ում գրանցվելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության պատասխանում։

Ավելի վաղ ՏԿԵՆ-ից Factor.am-ի գրավոր հարցմանը պատասխանել էին, որ ՀՀ-ն  դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր հանդիսացող India Ports Global Ltd.  & Ports-ի հետ համագործակցության տարբերակը։ Ըստ նախարարության, սակայն,  համագործակցության ձևաչափի ընտրության առումով անհրաժեշտ է Չաբահար նավահանգստում գործունեության համար տեխնիկատնտեսական հիմնավորումներ ստանալ, որից հետո որոշում կկայացվի Հայաստանի մասնակցության ձևաչափի վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորները ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից հետաքրքրվել էին, թե Չաբահար նավահանգստից օգտվելու համար Հայաստանն ի՞նչ քայլեր է ձեռնարկում։  Փոխարտգործնախարարը պարզաբանել էր, որ «այս հարցում մենք բավականին գործնական փուլ ենք մտել»։

Ավելի վաղ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանն ասել էր, որ Չաբահար նավահանգիստից օգտվելու հարցի առանչությամբ սպասում են հայկական կողմի հստակ առաջարկներին։

Դեսպանը հույս էր հայտնել, որ նավահանգստից օգտվելով Հայաստանը կհաղթահարի Սև ծով ելք չունենալուց բխող խնդիրները։ Իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանն անցած տարի Մումբայում մասնակցել էր Հնդկաստանի համաշխարհային ծովային գագաթնաժողովին և Չաբահարի նավահանգստին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

 

Մանյա Պողոսյան