Վրաստանի ԱԳ նախարարը Թուրքիա է մեկնում է․ նա Ֆիդանի հետ կքննարկի Միջին միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Անկարա եռակողմ մեխանիզմը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին Թուրքիա է մեկնում։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպում կունենա վրացի գործընկերոջ հետ։

Երկու հարևան երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում բազմաթիվ թեմաներ են։ Մասնավորապես, Ֆիդանը հայտարարելու է, որ Անկարան կշարունակի աջակցություն ցուցաբերել եվրատլանտյան կազմակերպություններին ինտեգրվելու՝ Վրաստանի  ջանքերին։ Նա նաև կկարևորի Վրաստանի և Ադրբեջանի հետ ստեղծված եռակողմ մեխանիզմը, նրա ներդրումը տարածաշրջանային համագործակցության, խաղաղության և կայունության գործում։

Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է արդեն 16 տարի։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար։ Այս համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաներից կլինեն նաև երկկողմ հարաբերությունները և առևտրային հարցերը։

Ֆիդանը վրացի գործընկերոջ հետ խոսելու է Միջին միջանցքի կարևորության մասին տարածաշրջանի համար և դրանից դուրս։ Այս համատեքստում կքննարկվի, որ պետք է համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը հանդիսանում է Միջին միջանցքի ողնաշարը, սկսի գործել ամբողջ հզորությամբ։

Հանդիպման օրակարգային թեմաներից է լինելու մեսխեթցի թուրքերին առնչվող հարցը։ Ֆիդանը նշելու է, որ պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել նրանց Վրաստան վերադառնալու հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի