Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ

Լուրեր

19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Բոլորը

Թբիլիսիի Քվեմո Փոնիճալա թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը կենցաղային գազի արտահոսքն է։ Sova News-ի հաղորդմամբ՝ շենքի փլատակների տակ մնում է 7 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հայտարարությամբ՝ այս պահին փլատակներից դուրս է բերվել չորս մարդ, ևս յոթի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում։

Չորս տուժածներն էլ հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների թվում կա նաև անչափահաս երեխա, որի մոտ ականջի վնասվածք է արձանագրվել, սակայն նա գիտակից վիճակում է։

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, շենքում պահպանվում է փլուզման իրական վտանգ, ինչի պատճառով փրկարարները ստիպված են եղել փոխել աշխատանքի մարտավարությունը։

«Մոտ կես ժամ առաջ հենասյունային պատը թեքվել է, ինչի հետևանքով շենքի ճակատային հատվածից փրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Փրկարարներն այժմ ակտիվորեն աշխատում են շենքի հակառակ կողմից։ Փլուզման վտանգն իսկապես մեծ է»,- նշել է ՆԳ նախարարը։

Անդրադառնալով պայթյունի պատճառներին՝ Սուլխան Թամազաշվիլին հայտնել է, որ արդեն պարզվել են պայթյունի օջախը և նախնական պատճառը։ Ըստ նրա՝ միջադեպը կապված է բնակելի շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկում տեղադրված գազի ջեռուցիչի անսարքության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի