«Ժողովրդի պահանջը, իրապես, արդար է, որովհետև սա պետական թալան է»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի գնահատական տվեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Առավոտից պետությունը, այսպես ասած, անցել է գրոհի։ Երկու անգամ վարչապետին հարց էի հղել՝ արդյոք համաձա՞յն է տրանսպորտի թանկացմանը, այսօր տեսանյութվ արձանագրեց, որ համաձայն է, անգամ գովում էր համակարգը»,- ասաց Հայկ Մարությանը։

