Ուկրաինայում զինադադարը «չի կարող ագրեսորին պարգևատրող խաղաղություն» լինել. Մեծ Բրիտանիան զորք և ավիացիա ուղարկելու պատրաստակամություն է հայտնել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված խաղաղությունը չպետք է «պարգևատրի ագրեսորին»։ Այս մասին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ հավելելով, որ պատմությունը «պետք է լինի խաղաղարարի, այլ ոչ թե զավթողի կողմը», գրում է  France24-ը։

Նա նշել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայի հետ խաղաղության գործարքը, որն արդարացի պետք է լինի, և որ Բրիտանիան պատրաստ է աջակցել դրա իրականացմանը՝ ավիացիա և զորքեր ուղարկելով:

«Այսօր մենք քննարկել ենք խաղաղության հասնելու պլանը, որը լինելու է կոշտ և արդար, որը Ուկրաինան կարող է ձևավորել ուժով՝ թույլ չտալու Պուտինին ավելիի համար վերադառնալ։ Ես հստակ եմ՝ Մեծ Բրիտանիան պատրաստ է կանգնել գետնի վրա և ինքնաթիռներով՝ օդում, որպեսզի աջակցի գործարքին՝ համագործակցելով մեր դաշնակիցների հետ, քանի որ դա միակ ճանապարհն է, որով խաղաղությունը կպահպանվի»,- ասել է Սթարմերը։

Ուկրաինայի համար անվտանգության «բավարար» երաշխիքներ տալու կոչ անելով՝ Սթարմերը Վաշինգտոն մեկնելիս ինքնաթիռում լրագրողներին ասել էր. «Եթե հրադադար լինի առանց հետնախորշի, դա պարզապես նրան [Պուտինին] հնարավորություն կտա սպասել և նորից վերադառնալ, քանի որ Ուկրաինայի հետ կապված նրա հավակնությունները բացարձակապես պարզ են»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի