Ես նման բա՞ն եմ ասել․ չեմ կարող հավատալ․ Թրամփը՝ Զելենսկիին «բռնապետ» անվանելու մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հասցեին հնչեցրած իր վերջին սուր քննադատությունից, որում նրան «առանց ընտրությունների բռնապետ» էր անվանել, գրում է The Hill-ը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ նա մեղմացրել է իր մեկնաբանությունը։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա դեռևս հավատում է, որ Վլադիմիր Զելենսկին բռնապետ է, Թրամփը պատասխանել է. «Ես նման բա՞ն եմ ասել։ Չեմ կարող հավատալ, որ ասել եմ»։

«Մենք ցանկանում ենք աշխատել նրա հետ՝ նախագահ Զելենսկիի հետ, և կաշխատենք։ Ես կարծում եմ, որ նախագահն ու ես իրականում շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Միգուցե, դա մի փոքր փորձարկվեց, քանի որ մենք ուզում էինք մի փոքր ունենալ այն, ինչ ունեին եվրոպական ժողովուրդները»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Դոնալդ Թրամփը գրառում էր արել իր Truth Social սոցիալական ցանցում, որտեղ քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ նրան անվանելով «առանց ընտրությունների բռնապետ» և կոչ անելով Ուկրաինայում ընտրություններ անցկացնել։

Թրամփն Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար այս ամսվա սկզբին զրուցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով հրադադարի շուրջ բանակցություններ սկսել: Նա նաև ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է։

Օվալաձև աշխատասենյակում պատասխանելով մեկ այլ հարցի՝ կարո՞ղ է վստահել Պուտինին, Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդը կպահի իր խոսքը:

«Վստահիր, բայց ստուգիր, եկեք այդպես ասենք։ Պետք է ստուգել, քանի որ երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա։ Երբեք չգիտեք՝ ինչ եք ստանում։ Ես վստահ եմ, որ եթե մենք գործարք կնքենք, այն կպահպանվի»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ այսօր՝ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահի հետ Վաշինգտոնում ստորագրելու է հանածոների շուրջ գործարքը։

«Նախագահ Զելենսկին ուրբաթ առավոտյան կգա ինձ տեսնելու։ Եվ մենք երկու կողմերի համար էլ շատ կարևոր պայմանագիր կստորագրենք, որովհետեւ դա մեզ թույլ կտա մտնել այդ երկիր և աշխատել այնտեղ»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի