Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ Վարդան Արամյանը: Թեման Տարոն Աճեմօղլուի, Ջեյմս Ռոբինսոնի և Սայմոն Ջոնսոնի՝ տնտեսագիտությունից Նոբելյան մրցակակն է: Մրցանակ շնորհելու հիմնավորումը ձևակերպված է այսպես. «Ժողովուրդների բարեկեցության մեջ ինստիտուտների դերը բացահայտելու համար»: Հաղորդման հյուրը հիշեցնում է, որ տնտեսագետները քաղաքական և տնտեսական ինստիտուտները բաժանում են երկու տեսակի՝ ինկլյուզիվ (ներառական) և էքստրակտիվ (բացառող): Առաջինները նպաստում …

