2024-ին ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ,  իսկ ԲՏ-ի ներառմամբ՝ գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը․ Մխիթար Հայրապետյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 27-ին «Ալեքսանդր» հյուրանոցում ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես եկել Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը, որի նպատակն է համախմբել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի առաջատարներին, ներդրողներին և ստարտափների հիմնադիրներին՝ նշելու նոր ֆոնդի մեկնարկը և քննարկելու Հայաստանի ինովացիոն ապագան․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է Formula VC II ֆոնդի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել դրա կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար: Նախարարի խոսքով՝ Formula VC II ֆոնդի մեկնարկը ոչ միայն մեծ հնարավորություն է մեր ստարտափների համար, այլև ազդակ՝ միջազգային ներդրողների համար՝ Հայաստանում տեսնելու նորարարության և զարգացման մեծ ներուժը։

Ներկայացնելով ՊԵԿ-ի կողմից տրամադրված ցուցանիշները՝ նախարար Հայրապետյանը նշել է՝ 2024-ին միայն ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմել է 915 միլիարդ դրամ, իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտի արտադրության որոշ ուղղությունների ներառմամբ՝ այն գերազանցել է 1 տրիլիոն 150 միլիարդ դրամը։ Այս շարունակական աճը ցույց է տալիս, որ Հայաստանն արդեն ձևավորել է մրցունակ տեխնոլոգիական միջավայր, որը շարունակաբար զարգանում է՝ ներգրավելով նոր գաղափարներ, տաղանդներ և ներդրումներ։

«Պետական և մասնավոր հատվածների ներդրումները ոլորտում բերել են շոշափելի հաջողություններ։ Այսօր տնտեսության տեխնոլոգիական բաղադրիչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 7-8 տոկոսը, սակայն մենք վստահ ենք, որ առկա կարողությունները թույլ են տալիս առաջիկա տարիներին կրկնապատկել այս ցուցանիշը։ Հենց այս նպատակով կառավարությունը նախատեսում է ապագայում բազմապատկել ներդրումային ծրագրերը, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ զարգացմանը»,- նշել է նախարարը հավելելով՝ վենչուրային հարթակները առանցքային դեր են խաղում այս գործընթացում։ Դրանք ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ են ապահովում, այլև աջակցում են ստարտափներին՝ դուրս գալու միջազգային շուկաներ, արագ աճելու և մրցունակ դառնալու։

Նախարարը հաջողություններ է մաղթել ֆոնդի գործունեությանը և ընդգծել՝ ՀՀ կառավարությունը կանգնած է տեխնոլոգիական համայնքի կողքին, որովհետև տնտեսության շարժիչ ուժը հենց այստեղ է:

FORMULA VC-ի նոր՝ FORMULA VC II ֆոնդը Հայաստանի առաջատար վենչուրային ֆոնդերից է, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 30 միլիոն դոլարի ներդրում 35-40 տեխնոլոգիական ստարտափում՝ խթանելով նրանց արագ աճը, որն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական կենտրոնի զարգացմանը։ Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։

Միջոցառմանը տեղի է ունեցել նաև պանելային քննարկում ստարտափների հիմնադիրների հետ, որոնք կիսվել են իրենց հաջողության պատմություններով ու խոսել մարտահրավերներից:

Formula VC-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականին։ Formula VC I ֆոնդի ներդրումներով արդեն 22 հայկական ծագմամբ ընկերություն համաշխարհային հաջողությունների են հասել՝ ներառյալ կիբեռանվտանգության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։